Էջը ներկայացնում է դրամատուրգ, մշակութային-հասարակական գործիչ Մխիթար Մոս-Մուշեղյանի գործունեությունը․․․

12/24/2023

Մերօրյա արձակուրդ (բանաստեղծություն)

ՄԵՐՕՐՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Գետափին մի տուն,
Մի փոքրիկ այգի,
Ու այգում մի շուն,
Մի շիշ լավ գինի,
Մի լավ բարեկամ,
Էլ ի՞նչ պետք է լինի...
Հա՜, մի լավ ծխամորճ,
Մի գավաթ էլ սուրճ,
Ու կարելի է 
Քնից արթնանալ,
Նույնիսկ լցավել
Նոր գործի գնալ,
Տուն գալու սպասմամբ,
Որ էլի քնես,
Ու նոր, գեղեցիկ
Մի երազ տեսնես...
Այս անգամ արդեն,
Ծովափ ու լեռներ,
Հարսանիքի սեղան,
Խմած հարսանքավոր,
Ինչ-որ մի վթար,
Թքա՜ծ, թե այնտեղ
Մեկը կմեռներ...
Ու էլի գործի`
Առանց լվացվե'լ,
Առանց սափրվե'լ,
Որ սուգը պահվի 
Անանուն մեռելի,
Ու կարելի լինի,
Մի նոր երազում,
Առավել գունեղ 
Ու ոչ սարսափելի
(Թե կարելի է` 
Թող լինի հաճելի)
Վայելել հանգիստն
Այդքան սպասելի...

04.11.2023

Առավել ընթերցված նյութեր