Էջը ներկայացնում է դրամատուրգ, մշակութային-հասարակական գործիչ Մխիթար Մոս-Մուշեղյանի գործունեությունը․․․

8/20/2026

Լույս է տեսել Մխիթար Մոս-Մուշեղյանի «Դերարարական արվեստի հիմունքներ․ պատմություն և տեսություն» գիրքը

 Լույս է տեսել Մխիթար Մոս-Մուշեղյանի «Դերարարական արվեստի հիմունքներ․ պատմություն և տեսություն» գիրքը՝ նվիրված դերարարական արվեստի ձևավորման պատմությանը, զարգացման փուլերին և տեսական հիմունքներին։ Գիրքը արժեքավոր անդրադարձ է ոլորտի պատմությանն ու տեսությանը՝ ներկայացված մասնագիտական և ուսումնասիրական դիտանկյունից։

Գիրքն էլեկտրոնային եղանակով կարելի է կարդալ՝ քայքի Գրքեր բաժնում

8/03/2026

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Մոս-Մուշեղյանը ծնվել է 1995 թվականի մարտի 27-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում։ 2001-2010 թվականներին, որպես սիրող հաճախել է մի շարք թատերական ստուդիաներ՝ ուսումնասիրելով թատերական արվեստ՝ յուրացնելով դերասանի մասնագիտություն։ 2008 թվականին կազմավորել է մանկապատանեկան սիրողական թատերախումբ, որի հիման վրա, 2014 թվականին հիմնել է «Յանուս» արտիստական թատրոնը, որը ղեկավարել է մինչ 2015 թվականը։ 2013 թվականին, դրամատուրգներ Ռուբեն Մարուխյանի, Գևորգ Սարգսյանի, դերասաններ Երվանդ Մանարյանի, Հովհաննես Վարդանյանի, Գևորգ Չեփչյանի, բեմադրիչներ Ռաֆայել Ջրբաշյանի, Արտաշես Հովհաննիսյանի և Յուրի Էլոյանի աջակցությամբ Նորքի Երկրորդ զանգվածում կազմավորել է «Մոս» մանկապատանեկան թատերական ստուդիան, միաժամանակ դասավանդելով «Դերասանի վարպետություն» և «Թատրոնի վաղ շրջանի պատմություն»։ 2013-2014 թվականներին «Դերասանի վարպետություն» և «Թատրոնի պատմություն» է դասավանդել Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի բազային թատերական ստուդիայում, միաժամանակ հանդիսանալով համալսարանի «Ունիվերսալ երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ազատազրկվել է 2015 թվականին։ 2016 թվականից ակտիվորեն սկսել է զբաղվել գրականությամբ, մասնավորապես՝ դրամատուրգիայով։ Հեղինակել է տասներկու («Երբ անցյալն է աղաղակում» (պատմական դրամաներ, Երևան, 2019), «Բաղրամյան» (պատմական դրամա, Երևան, 2020), «Կալոդեն․ Արյունոտ շուշաններ» (պատմական դրամա, Երևան, 2020), «Խնամախոս» (կատակերգություն, Երևան, 2020, վերահրատարակություն՝ 2024), «Ապրումներ» (բանաստեղծություններ, Երևան, 2021), «Чтобы сохранить верность» (պատմական դրամա, Երևան, 2022, Մոսկվա, 2023, վերահրատարակություն՝ 2024), «Ճեղքելով դարը» (պատմական դրամաներ, Երևան, 2022), «Метаморфозы старого человека» (հոգեբանական դրամա, Երևան, 2022), «Մենախոսություն երկրորդի համար» (բանաստեղծություններ, Երևան, 2023), «Did I die? No, I did not» (հոգեբանական դրամա, հայերեն, ռուսերեն և անգլերեն, Մոսկվա, 2024), «Սրբազան խաբկանք․ խաղը շարունակվում է» (կատակերգություն, Երևան, 2026) և «Պատվախնդիրը» (կատակերգություն, Երևան, 2026))։ գիրք։ Հեղինակի գրքերը գրախոսվել և արժևորվել են անվանի արվեստագետների, գրականագետների և մշակութային գործիչների կողմից, որոնց թվում են Ռուբեն Մարուխյանը, Գևորգ Սարգսյանը, Հայկազ Երանոսյանը, Բյուրեղիկ Մնեյանը, Հակոբ Ղազանչյանը, Թորոս Թորանյանը, Արմենուհի Ծատուրյանը, Գարուշ Հարյանցը և այլք։ Մխիթար Մոս-Մուշեղյանի  խմբագրությամբ լույս են տեսել՝  Գևորգ Սարգսյանի «Բեմի մարդիկ», «Ընտանեկան պատերազմներ», «Երիտասարդ կանանց կյանքից», Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ», Բյուրեղիկ Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» և այլ հեղինակների գրքեր։ Մոս-Մուշեղյանի  նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս են տեսել «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատորյակը, «Դրամատուրգիական երկերի ընտրանի» երկհատորյակը, «Հայ արդի դրամատուրգիա» ժողովածուն և «Современная драматургия» ռուսալեզու ժողովածուն։

2017 թվականից հանդիսանում է Կալիֆորնիայի հայ գրողների միության (ԿՀԳՄ) անդամ, 2021-ից՝ պատվավոր անդամ, 2021 թվականից Երգիծաբանների համահայկական միության անդամ է, 2022-ից Հայաստանի մշակույթի գործիչների միության, Հայ դրամատուրգների միության, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության, Ռուսաստանի բանաստեղծների միության անդամ է, 2023 թվականից՝ Մոսկվայի Ժամանակակից մշակույթի ինտերնացիոնալ ակադեմիայի և Ռուսաստանի գրողների միության անդամ է։ 2022 թվականից ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման նախագահն է։ 2023 թվականի հոկտեմբեր ամսից համագործակցելով Հայաստանի մշակույթի գործիչների միության (ՀՄԳՄ), իսկ 2024-ից Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հետ, դատապարտյալների շրջանում իրականացրել և իրականացնում է թատերական՝ երկամսյա դասընթացներ, որի արդյունքում մասնակից դատապարտյալներին ՀՄԳՄ և ՀԹԳՄ կողմից շնորհվել են հավաստագրեր և դիպլոմներ։ 2023-2025 թվականներին՝ իր դասավանդած առարկայի շրջանակներում, դասընթացների մասնակից դատապարտյալների հետ բեմադրել է չորս («Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել», «Անխելք մարդը», «Խնամախոս», «Սուտասանը») ներկայացում, որոնք ցուցադրվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում։ 2025-2026 թվականներին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների համար Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ վարել  է մեկամյա թատերական դասընթաց, որին մասնակցում են թվով 26 դատապարտյալներ։ 2026 թվականի մարտից, ՀՀ Արդարադատության նախարարի N 84-Լ հրամանի հավելված 19-ի համաձայն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես «Դերասանական արվեստի հիմունքներ» առարկայի դասընթացավար «Արմավիր» ՔԿՀ-ում։

Դասընթացի ընթացքում մասնակից դատապարտյալների հետ բեմադրել է «Պատվախնդիրը» կատակերգությունը։

Ստեղծագործական գործունեության ընթացքում Մուշեղ Մխիթարյանը բեմադրել է ավելի քան երեք տասնյակ մեծ ու փոքր պիեսներ, անձնավորել ավելի քան քառասուն դերեր։ Գործունեության համար պարգևատրվել է մի շարք մրցանակներով, շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, այդ թվում ՀԹԳՄ դիպլոմով և ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի պատվոգրով։ 

8/28/2025

ՎԵՐՀՈՒՇ

 

Փոշու հաստ շերտ է իջել

Արահետներին այն գողտրիկ

Ուր ոտնահետքերդ փոքրիկ,

Իրենց պատկերն էին դաջել։

 

Կածաններն իմ սպասման

Գունազրկվել են մի տեսակ

Իսկ բարությունն իմ հայտնի

Փոխակերպվել է ցասման։

 

Չէ՞ որ չդարձա այն սյունը,

Որին կհենեիր գլուխդ հոգնած ժամանակ

Եվ չդարձա այն անունը,

Որը կշշնջայիր, երբ լինեիր մենակ։

 

22․08․25

7/08/2025

ТОСКА

 


Когда живётся вроде бы без боли,
И небо — то же, и рассвет — как был,
Но сердце, как в забытом плену доли,
Где кто-то пыль веков давно забыл.

Не то чтоб я не знал: всё в этом мире —
Приходит, гаснет, словно млечный дым...
Но раньше Я жил! Душа была в трактире,
И радость моего дня, был неустраним.

Я помню дрожь, как дождь на коже,
Стучал и сердце отзывался тоже,
Женщина в которой Я горел,
Чью улыбку не сменить ничем, похоже.

А ныне — тишина. И всё равно.
Нет той струны, что дрогнет от касанья.
Есть только вечер, одиночество, кино,
Да смутное забвение страданья.

Но, Боже мой, я скучаю по беде,
По тем слезам, что жгли, но были честны...
Тоска по чувствам, жажда к тем,
Кто был как боль, но не был бесполезным.

Пусть снова в сердце будет буря или снег,
Лишь бы жила во мне огнём отрада…
Любовь не грех, как зарево утех,
Без коей жизнь — ни боль, ни утрата.

ПОЭТ И ДОЛГ

 


(Соратнице и сестре по перу - Ирине Арамян,

в час, когда поэт солдат, а строка знамя.)

Когда слова не музыка забавы,
Не рифмы ради плещутся во мгле,
А гвоздь меж правды и пустой оправы
Пробил вдруг сердце на сырой земле,

Тогда и стих — не шалость вдохновенья,
А крик земли, и боль, и смертный зов!
И гражданин — не титул, а служенье,
И долг не страх, а совесть без оков.

Я помню: в час, когда дрожат колонны,
И рушится, как строка, сам город,
Поэт стоит, как камень у иконы,
И пишет кровью — не чернил оборот.

Он пишет — не о розах и о снеге,
Не о любви, что стёрлась, как пятно,
А о стране, вставшей на калеке,
И всё ж — вставшей… не ушедшей на дно —

Чтоб вынырнуть. Чтоб крик её не канул.
Чтоб жил народ в дыхании строки.
И если стих — как ворон в бездну канул,
Пусть канет. Но за родину шаги.

Пусть будет он как ладан над погибшим,
Как клич живым, как знамя над рекой.
Поэзия не путь для душ уснувших.
Поэт — солдат. Он голос не рукой.

 

 

РОЗА ЛЮБВИ

 


Она росла не в царственном саду,
Не в тишине парфюмной оранжереи,
А там, где боль пронзала доброту,
Где ветры рвали с губ и пыль, и веру.

Корнями  в ссоры, в ревность, в немоту,
В те письма, что не смел я досказать.
Но шепчет лепестками: «Я живу…» —
Значит, не напрасна моя борьба.

Её не видно тем, кто видит сквозь,
Кто любит гладко, без лишних сцен.
А я — с шрамами, будто весь из трещин,
Зато люблю её… и вот зачем:

В ней запах слёз, и ласки поцелуев,
И трепет тот, что бьётся без удар…
Роза любви  не ради поцелуев.
Она  как крест. И в этом суть и дар.

ТЫ СЧИТАЕШЬ, ЧТО Я ДОБР…

 



Ты считаешь, что я добр…
Я стараюсь быть как сталь.
Сквозь оконный ржавый прут,
Смотрит день куда-то в даль.

Я смеюсь  не от души,
Просто ночь длинна, как век.
Просто нужно — не спеши —
Сохранить внутри забег.

Ты глядишь в глаза, и свет,
Уловляешь между строк…
А на самом деле  след
От шагов в пустой лужок.

Помню вели мы беседу,
Разговор… был ни о чём.
И о вечном, и земной
Грусти — светлым, тёплым сном.

Ты смеялась, как ручей,
Карий взгляд, как тёплый мёд.
И дыханье, как лучей
Первый шорох в небосвод.

Ты делилась тишиной,
Как прохладой  у огня.
И казалось под луной
Всё пройдёт, останемся ты и я.

Я не добр,  я просто жив,
Просто верен тишине.
И надеюсь, каждый миг —
Ты идёшь сквозь свет ко мне.

Առավել ընթերցված նյութեր