Էջը ներկայացնում է դրամատուրգ, մշակութային-հասարակական գործիչ Մխիթար Մոս-Մուշեղյանի գործունեությունը․․․

8/28/2025

ՎԵՐՀՈՒՇ

 

Փոշու հաստ շերտ է իջել

Արահետներին այն գողտրիկ

Ուր ոտնահետքերդ փոքրիկ,

Իրենց պատկերն էին դաջել։

 

Կածաններն իմ սպասման

Գունազրկվել են մի տեսակ

Իսկ բարությունն իմ հայտնի

Փոխակերպվել է ցասման։

 

Չէ՞ որ չդարձա այն սյունը,

Որին կհենեիր գլուխդ հոգնած ժամանակ

Եվ չդարձա այն անունը,

Որը կշշնջայիր, երբ լինեիր մենակ։

 

22․08․25

Առավել ընթերցված նյութեր